Լոպեսի համերգի կապակցությամբ նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ էկոնոմիկայի նախարարի հայտարարած թվերը չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի կապակցությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները միջինում ծախսել են 888 դոլար։ Այս գնահատականը հանրային մեծ հետաքրքրություն ու քննարկում առաջացրեց։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նախարարության պաշտոնական տվյալներն ու պարզել՝ այդ թիվը, մեղմ ասած, խիստ չափազանցված է։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հետազոտության՝ միջին վճարունակությամբ զբոսաշրջիկը Հայաստանում մեկ օրվա ընթացքում ծախսում է ընդամենը 51 դոլար։ Եթե հաշվենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ժամանած զբոսաշրջիկները մնացել են, օրինակ, 3 օր, ապա նրանց ընդհանուր ծախսը պետք է կազմի մոտ 150 դոլար, ինչը մի քանի անգամ պակաս է նախարարի նշած 888 դոլարից։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment