Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի կողքին երբևէ խաղացել եմ․ Վիրց — Armsport.am

«Լիվերպուլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ընտրել է լավագույն խաղացողին, որի հետ երբևէ խաղացել է։

«Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել եմ։ Թոնի Կրոսը», – Վիրցի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Կրոսը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2024 թվականի ամռանը։ Կարիերայի վերջին տասը տարվա ընթացքում նա ներկայացրել է Մադրիդի «Ռեալը»։

Ֆլորիան Վիրցը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում, 2021 թվականին նորամուտից ի վեր, անցկացրել է 31 խաղ։

Leave a Comment