
Ամերիկացի մրցարշավորդ Քրիս Ռաշկեն մահացել է Յութայի աղուտներում համաշխարհային արագության ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ։
Այս մասին հայտնել է Հարավային Քալիֆորնիայի ժամանակաչափերի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Associated Press-ի տվյալներով՝ Ռաշկեն բացել է մինչև 450 կմ/ժ արագություն, որից հետո կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել։ Ինչպես հայտնել է Հարավային Քալիֆորնիայի ժամանակաչափերի ասոցիացիան, բժիշկները փորձել են փրկել մրցարշավորդին, սակայն նա մահացել է ստացած վնասվածքներից։
Ռաշկեն 60 տարեկան էր։