Էմմա Հակոբյանը նշանակվել է Բարսելոնայի պատվավոր փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում բնակվող հայտնի փաստաբան, մեր հայրենակից Էմմա Հակոբյանը նշանակվել է Բարսելոնայի պատվավոր փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ, որը ներառում է ավելի քան 20.000 փաստաբան:

Այս տարի Էմմա Հակոբյան հաղթող ճանաչվեց Բարսելոնայի պայմանագրային հարցերով զբաղվող լավագույն փաստաբանների մրցույթում, ինչպես նաև դարձավ հայկական սփյուռքի երիտասարդ դեսպանը։

Էմմա Հակոբյանը որակավորված փաստաբան է, ավարտել է Ժիրոնայի համալսարանը (Universitat de Girona)՝ ստանալով մագիստրոսի կոչում և մասնագիտանում է սպորտային էլիտայի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ: Էմման մասնագիտական կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Ռաուլ դե Տոմասը (Իսպանիա), Վինիսիուս Սոուզան (Բրազիլիա), Լեոնարդո Բալերդին (Արգենտինա), Սեբաստիան Կորչիան (Ֆրանսիա), Լանդրի Դիմատան (Բելգիա)… Ներկայումս Էմմա Հակոբյանը հանդիսանում է նաև «Սանտ Անդրեու» ֆուտբոլային ակումբի նախագահ Մանուել Կամինոյի փաստաբանը:


Էմմա Հակոբյանը արդեն մի քանի տարի արդյունավետ համագործակցում է պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի անձնական մարզչի հետ, ինչպես նաև մի քանի ֆուտբոլային գործակալությունների փաստաբանն է, ինչպիսին է AB Sports-ը, որն իրականացրեց Իվան Ռակիտիչի տրանսֆերը Սաուդյան Արաբիա:

Ցանկացած ֆուտբոլիստի կամ մարզիկի Բարսելոնա ժամանելուն պես Էմման զբաղվում է բնակարանային պայմանագրերով (գնում կամ վարձակալություն), բանկային գործերով (հաշվի բացում կամ հիփոթեքային հարցեր) և հետագայում մնում նրանց մշտական փաստաբանը, ով հասկանում է ֆուտբոլիստի բոլոր գործերից։

Էմմա Հակոբյանը կատարյալ տիրապետում է իսպաներեն, կատալաներեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն լեզուներին։ Բացի այդ, կարողանում եմ զրույց վարել ռուսերենով։

Նա հեղինակ է տարբեր հոդվածների և գրքերի՝ Իսպանիայի քաղաքացիություն ստանալու մասին։

Leave a Comment