Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Կամազ» և «ԳԱԶ» բեռնատարներն ու «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
