ՊПՒՏԻՆՆ ՈՒ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԱՐԴԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ Է, ԻՆՉ ԱՄՌԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Դիտում ՝ 21 970

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 1-ին ժամանել են Վալաամ։

Նրանք մասնակցել են Սմոլենսկի Աստվածածնի պատկերակի եկեղեցում մատուցված աղոթքի արարողությանը։

Կադրերում երևում է, թե ինչպես են երկրների ղեկավարները ջերմորեն գրկախառնվում, իսկ Լուկաշենկոն թեթևակի շոյում է Պուտինի մեջքը և նշում, որ նրանք հանդիպել են «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»։

Երկու նախագահները հագնված են եղել ոչ պաշտոնական ձևով՝ Պուտինը՝ վերնաշապիկով և ջինսե տաբատով, Լուկաշենկոն՝ տաբատով և վերնաշապիկով։

Նրանք զրուցել են լրագրողների հետ։ Նրանք նաև պլանավորել են ոչ պաշտոնական հանդիպում ունենալ։ Բելառուսական կողմի տվյալներով՝ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում նախագծերին, միջազգային օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ։

Պուտինն ու Լուկաշենկոն արդեն մի քանի տարի է, ինչ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, 2023 և 2024 թվականներին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել է իր այցը Ռուսաստան։

«Առաջինը տանն է», — ասվում է Пул Первого տելեգրամյան ալիքի գրառման մեջ։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment