«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, թե որ ակումբներին է համարում Ա Սերիայի նոր մրցաշրջանի գլխավոր ֆավորիտներ։
«Սկուդետտոյի ֆավորիտներն են «Նապոլին», ապա՝ «Ինտերը»։ Ես չեմ կարծում, որ եվրագավաթների բացակայությունը առավելություն է», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Հիշեցնենք, որ «Միլանը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 8-րդ տեղը և մնաց առանց եվրագավաթային ուղեգրի։