
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է․ «Ռոմանոսին, տարել, նշանակել են ՀԷՑ-ի կառավարիչ, նա իր մի 10 մլն աշխատավարձը ստանում է Սամվել Կարապետյանի միջոցներից․ դա նորմա՞լ է, բարոյակա՞ն է։ Եթե ՀԷՑ-ը ճգնաժամի մեջ է, պետք է մրցույթ հայտարարվեր ու ճգնաժամային կառավարիչ ընտրվեր։ Ուրեմն ճգնաժամ չկա, արվում է այն, որ իշխանությունը ոչ միայն Կարապետյանին նստեցնում է, սարքում քաղբանտարկյալ, այլև նրա հաշվին ուզում է ՀԷՑ-ը դարձնել ՔՊ շտաբ»։