Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը:
«Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը:
Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Բոսնիացին «Զրինսկիում» էր 2024թ. փետրվարից։ Նախորդ մրցաշրջանում 37 խաղում նա 16 գոլ է խփել, կատարել 5 գոլային փոխանցում։ Նախկինում Մուլահուսեյնովիչը հանդես է եկել նաև սլովենական «Կոպերում», «Մուրայում», «Մարիբորում», բոսնիական «Սարաևոյում», ԳՈՇԿ-ում, «Բրատստվոյում» ու Մախաչկալայի «Դինամոյում»։