Օգոստոսին օդի ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր կլինի

Օգոստոսին օդի ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր կլինի

1 օգոստոսի 2025 – 13:13 AMT

PanARMENIAN.NetՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

Սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում օգոստոսին ամենաբարձր ջերմաստիճանը կլինի +40․․․+42 աստիճան։

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Leave a Comment