Ադրբեջանում Այվազովսկու արձանի քանդումը պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. Զատուլին

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է, Lenta.ru-ին տված մեկնաբանության մեջ ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նա հիշեցրել է, որ նախկին ԼՂՀ տարածքում «հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարողները» արդեն հասցրել են պղծել բազմաթիվ հուշարձաններ ԼՂ-ում:

«Այսօր Ադրբեջանում պաշտոնական մակարդակով մշակվում է տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ենթադրաբար ոչ հայկական ծագման մասին: Խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի մասին է: Սա բարբարոսություն է, և փորձել ինչ-որ կերպ արդարացնել այս բարբարոսությունը Ռուսաստանի կամ, ասենք, Հայաստանի հետ լարված հարաբերություններով: Եվ երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment