Նախագահն այցելել է Գորիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։

Leave a Comment