Նշանակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ

Հուլիս 31,2025 12:52

🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

🟣Արժանապատիվ Տ. Վաչագան քահանա Գյուրջյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում։

🟣 Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Կաթողիկոսական գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment