«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբար

•Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբար, որի նպատակն է համատեղ հանգիստը համադրել նոր գիտելիքների, փորձի փոխանակման և անմոռանալի հիշողությունների հետ։
Ամառային ճամբարի թեման է լինելու օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և քաղաքացիական իրավագիտակցությունը։ Երբ խոսում ենք արդար հասարակության մասին, չենք կարող շրջանցել օրենքի գերակայության գաղափարը։ Սեփական իրավունքներն իմանալն ու քաղաքացիական պատասխանատվություն կրելը սոսկ գիտելիք չեն, դրանք ապրելակերպ են։
Երիտասարդությունը, հատկապես ուսանողությունը, ոչ միայն ապագայի քաղաքացի է, այլ նաև ներկայի գործող ուժ։
•Օրենքի գերակայության հասնելու համար կարևոր է, որ երիտասարդները լինեն ներգրավված, իրազեկված և ակտիվ՝ թե՛ կրթության, թե՛ հասարակական կյանքի և թե՛ քաղաքական գործընթացների մեջ։ Երիտասարդության ներգրավվածությունը հատկապես կարևորվում է արդի իրողություններում։ Հայաստանում օրենքի գերակայության վերականգնումը պետք է իրականացվի երիտասարդության ակտիվ ներգրավմամբ։

Ամսաթվերը՝ 2025 թ․ օգոստոսի 18-21 (գիշերակացով)

Վայրը՝ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք,«Արշակունի» ռազմամարզական բազա

(Arshakuni / Արշակունի ՌՄՀԿ | Facebook)

Ծրագրում՝

• Թեմատիկ քննարկումներ

• Թիմային խաղեր և մրցույթներ

• Հրավիրյալ խոսնակներ

• Գիշերային խարույկ, ֆիլմերի դիտում և այլ հետաքրքիր միջոցառումներ

Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել մինչև օգոստոսի 10-ը։
Գրանցման հղումը՝

Leave a Comment