«Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է». Մեդվեդևը՝ Թրամփին

Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով.  այս մասին թելեգրամյան ալիքում գրել է  Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ արձագանքելով ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությանն իր հասցեին:

«Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը շարունակում է իրեն նախագահ կարծել, որ հետևի իր խոսքերին, որովհետև նա մտնում է շատ վտանգավոր տարածք», – գրել էր Թրամփը։

ԱՄՆ նախագահն արձագանքել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի այն հայտարարությանը, որ Թրամփի՝ Մոսկվային վերջնագրեր ներկայացնելու փորձերը սպառնալիք են, որոնք կարող է հանգեցնել ոչ թե Ուկրաինայի հետ հակամարտության սրման, այլ ԱՄՆ-ի հետ ուղղակի բախման։

Leave a Comment