Հուլիս 29,2025 17:43
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Մինչ ֆեյսբուքյան «ստատուսչիները» ինչ-որ մտացածին, հնարած տնտեսական անկումների մասին տեքստեր են մոգոնում, պարզապես հիշեցնեմ, որ 2025թ. 1-ին կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով և արձանագրվել է ռեկորդային քանակով աշխատատեղեր (796,5 հզ) ու աշխատավարձեր։ Սա նշանակում է, որ տնտեսական աճը հասնում է մարդկանց մեծամասնությանը և վերաբերում է միլիոնավոր մարդկանց, ոչ թե մի քանի ընտանիքների, ինչպես եղել է երկար ժամանակ։
Իսկ «ծակ պրոֆեսոր ստատուսչիներին» բարեկամաբար բացատրեմ, որ արտահանման կրճատում ըստ էության չունենք, քանի որ ընդամենը վերացել է Հայաստանի տարածքով ռուսական ոսկու տրանզիտի պրակտիկան, ինչը Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդին տալիս էր զրոյին ձգտող օգուտ։
Պա՞րզ է, հասկացա՞ք «ծակ պրոֆեսորնե՛ր»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: