Դադարե՛ք վերջապես Սերժ Սարգսյանի օբելիսկը ճոճել – Live News

Քանի դեռ քաղաքական содержанка-ներն ու նրանց ներկայացնող կայքերն ի դեմս politik.am-ի ներկայացված են հայաստանյան կյանքում` թունոտ խարդավանքները շարունակելու են իշխող վարչախմբի ներբանների համար հասարակական հենարան ծառայել։ Թեպետ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ վերը նշածս երևույթները մանկական տարիքում կրծքով անբավարար սնուցվելու հետևանքով տառապում են ֆրեյդյան հայտնի բարդույթով, որն էլ դրսևորվում է տարբեր այլաբանական առարկաներ բերանը տանելու անսանձ ցանկությամբ։

Գրեթե բոլորն ունեն կոմպլեքսներ, բայց այս խմբակի դեպքում իրենց չբավարարվածության մտասևեռումները պատվիրատուների թեթև և ոչ այդքան շռայլ ձեռքով կրկին կենտրոնացել են ՀՀ երրորդ նախագահի անձի, գործընկերների և թիմակիցների շուրջ։ Որոնց էլ, ի դեպ Կառլ յունգյան ինքնապրոյեկցիայի տրամաբանության շրջանակներում անվանում են “քարոզիչներ”։ Հին աշխարհում արական և իգական սկզիբների պաշտամունքն ուներ իր խորհրդանշական դրսևորումները, մի անգամ առիթ ունեցել եմ այս մասին խոսել, բայց ոնց հասկանում եմ կարիք կա իրերը հստակ իրենց անունով կոչել։

Հատկապես դեպի արական սկիզբն ուղղված պաշտամունքն արտացոլվում էր մեգալիտային ֆալոսների և օբելիսկների տեղադրմամբ ու դրանց շուրջ կատարվող պաշտամունքային ծեսերով։ Եթե այս անձինք իրենց անհագուրդ դրսևորումները` միտված Սերժ Սարգսյանի քաղաքական օբելիսկը, համարում են դեպի քաղաքական արական սկզբի հանդեպ պաշտամունք, ապա դա այլ բան…բայց նույնիսկ այդ դեպքում, գործում են արական իմաստության հետ հաղորդակցման ավելի բարձր, քաղաքակիրթ և ընդունելի այլ մեխանիզմներ ևս…հակառակ պարագայում, պետք է փաստել, որ պսեվդոլրագրությամբ զբաղվելուց զատ, կարիք կա դիմել հոգեբան֊սեքսոպոթոլոգի օգնությանը։

Նախ ՀՀ երրորդ նախագահը քարոզիչներ չունի, վերջինս հայաստանյան իրականությունում այն եզակի պետական ու քաղաքական գործիչներից է` ով կարողացել է իրեն շրջապատել բացառապես ինքնաբավ, սեփական դիմագիծ, անցած ճանապարհ և կայացման պատմություն ունեցող անձանցով` լինեն դրանք թե իր կուսակից գաղափարակիցները, թե իր զինակից ընկերները, թե կյանքի տարբեր բերումով իր հետ առնչված մարդիկ։

Անձամբ ես, անցած տարի Միքայել Սրբազանի տարբեր մտքերը հանրայնորեն չկիսած անձանցից եմ ու դա արել եմ բացառապես անձնական, ոչ կուսակցական մղումներից ելնելով, պարզ ճակատով ու նաև առաջիններից եմ եղել, որ ցավ եմ ապրել վերջինիս ապօրինի կալանավորման առթիվ` բարձրաձայնելով դրա անօրինականության ու անթույլատրելիության մասին…հիմա ի՞նչ ասել կուզեմ…մենք` մեր Սրբազանը…ի՞նչ եք թանի ճանճի պես մեջտեղ ընկել…

Նարեկ Սամսոնյանի մասով…Նարեկին ճանաչում եմ դեռևս 2012թ.֊ից, այն ժամանակ ևս, ինչպես այսօր, կրկին թունդ ընդդիմադիր էր և մեզ, ձեր լեզվով ասած Սերժականներիս, ամենից անխնան էր քննադատում։ Նարեկը ճշմարտության ու պետության համար մղվող պայքարի այս ողջ ընթացքում իրեն գտել է ընդդիմադիրի կեցվածքում, որպես սկզբունքորեն անկուսակցական գործիչ և որպես ազատ մարդ։ Դա է վերջինիս համար ընդունելի բարոյական էկոլոգիան։

Քաղաքական клаузия-ն փեշակ դարձնելուց առաջ, բարի եղեք պատմել թե ի՞նչ դիրքորոշում եք ունեցել դուք` տխրահռչակ այդ հարցի շուրջ, ի՞նչ եք խոսել և ի՞նչ եք գործել 2016թ-ի հուլիսյան արյունոտ իրադարձությունների ժամանակ։ Բարձրաձայնե՛ք դա, որպեսզի հասարակության համար տեսանելի լինի նաև ձեր բարոյական էկոլոգիան։

Որպես եզրափակում, կարող եմ արդյունավետ հոգեբան֊սեքսոպոթոլոգի կոնտակտներ նշել ու դադարե՛ք վերջապես Սերժ Սարգսյանի օբելիսկը ճոճել։

Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment