
FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջության սուր վատթարացման պատճառով։
«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության»:
FlyOne Armenia