Փյունիկը մեկնեց Հունգարիա — Armsport.am

Երևանի «Փյունիկը» այսօր՝ հուլիսի 29-ին, մեկնեց Հունգարիա։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 31-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի հունգարական «Դյորին»։

«Դյոր» – «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է «նռնագույնների» տնային հաղթանակով (2:1):

Leave a Comment