ՌԴ-ի Արմավիր քաղաքում տոնել են Վարդավառը

29 Հուլիսի 2025, 13:05

Հուլիսի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավորությամբ նշել է Քրիստոսի Պայծառակերպությունը: ՌԴ-ի Արմավիր քաղաքում՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ՝ հավատացյալներին համախմբելով աղոթքի և հոգևոր միասնության:

Պատարագից հետո եկեղեցու բակում ներկաները նշել են Վարդավառը՝ ամենապայծառ ու սիրված տոներից մեկը, որը խորհրդանշում է մաքրությունը և ուրախությունը:

Leave a Comment