Բարսելոնայի նախկին ֆուտբալիստը Պորտուգալիայում տղամարդու է ծեծի ենթարկել

«Բարսելոնայի» նախկին պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում», հայրենի Պորտուգալիայում հայտնվել է տհաճ միջադեպի կիզակետում։ cmjornal.pt կայքի հաղորդմամբ՝ նա մասնակցել է գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կանսելուն հանգստանում էր Վիլամուրայի «Bliss» գիշերային ակումբում։ Սկզբում նա գտնվում էր VIP գոտում, սակայն հետո դուրս է եկել դեպի ընդհանուր հատված, որտեղ բախում է ունեցել այցելուներից մեկի հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Արդյունքում, Կանսելուն հարվածել է տղամարդու դեմքին, ինչի հետևանքով վերջինիս մոտ արյունահոսություն է սկսվել ծնոտի շրջանում և ստիպված է եղել բժշկական օգնություն ստանալ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայություններն ու Պորտուգալիայի ազգային ժանդարմերիան։

Չնայած միջադեպի լրջությանը՝ ֆուտբոլիստի դեմ որևէ պաշտոնական բողոք չի ներկայացվել։

Ո՛չ Կանսելուն, ո՛չ էլ նրա կինը՝ Դանիելա Մաչադոն, որի հետ նա այժմ հանգստանում է Պորտուգալիայում, միջադեպը չեն մեկնաբանել։

Leave a Comment