Rbc. Բոլոր խոշոր ընկերությունները, որոնք ծառայություններ են մատուցում, ենթարկվում են հաքերների սպառնալիքի, հայտնել է Կրեմլը։
«Աէրոֆլոտի» խափանումը հաքերային հարձակման հետևանքով առաջացած լինելու մասին տեղեկատվությունը մտահոգիչ է թվում, տվյալները պետք է պարզաբանվեն. ինչպես հաղորդում է RBC-ի թղթակիցը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանրային տիրույթում մեր կարդացած տեղեկատվությունը բավականին մտահոգիչ է: Հաքերային սպառնալիքը դա մի սպառնալիք է, որը մնում է բնակչությանը ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների համար», – ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ «գործնական առումով» անհրաժեշտ է կապ հաստատել կառավարության, տրանսպորտի նախարարության և ավիաընկերության հետ՝ հստակեցման համար:
«Մենք կճշգրտենք տեղեկատվությունը և կսպասենք համապատասխան պարզաբանումների», – հստակեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 28-ի առավոտյան, «Աէրոֆլոտը» հայտնել է իր տեղեկատվական համակարգում խափանման մասին, որը հանգեցրել է Մոսկվայից (և հակառակ ուղղությամբ) դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ, ինչպես նաև Աստանա, Մինսկ և Երևան տասնյակ չվերթների չեղարկմանը։
Ավիաընկերությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև ժամը 12:00-ն իրականացվել է նախատեսված 123 չվերթներից 76-ը միայն:
«Շերեմետևո» օդանավակայանը հայտնել է, որ «Ռոսիա» ավիաընկերությունը ևս որոշ չվերթներ հետաձգել կամ չեղարկել է։
«Silent Crow» և «Cyberpartisans BY» հաքերային խմբերը հայտարարել են խափանումներում իրենց ներգրավվածության մասին: Հաքերները պնդում են, որ մեկ տարի գտնվել են «Աէրոֆլոտի» կորպորատիվ ցանցում, ներբեռնել են թռիչքների պատմության տվյալների բազաների ամբողջ զանգվածը և վերահսկողություն են ձեռք բերել աշխատակիցների համակարգիչների նկատմամբ։
Հաղորդվում է, որ «մոտ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվերներ ոչնչացվել են, ստացվել է ավելի քան 20 ՏԲ ծավալի ինֆորմացիա, այդ թվում՝ կորպորատիվ նամակագրություն և ներքին փաստաթղթեր»:
ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել է հաքերային հարձակումը և հայտարարել քրեական գործի հարուցման մասին Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն (համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտք):
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: