Հուսահատության մատնված ուկրաինացի զինյալը կրակել է իր «եղբայրների» վրա և դուրս է եկել ռուս զինվորների մոտ՝ հանձնվելու համար։
Այս զինյալի ճակատում հայտնվելու պատմությունը սովորական է ուկրաինացիների. առավոտյան, աշխատանքի գնալու ճանապարհին, նրան բռնել են, տեղափոխել վարժարան, ապա՝ իր ստորաբաժանում։
Այստեղ նրան երկար ժամանակ, առանց սննդի, մենակ, կանգնեցրել են առաջնագծում` որպես դիրքապահ: Հուսահատված` ինքնակամ վերադառնալով իր ստորաբաժանում՝ երկրորդ գիծ, նա կոնֆլիկտի մեջ է մտել ռոտացիայի համար պատասխանատու հրամանատարի հետ։ Վիճաբանությունը վերածվել է կրակոցների, որի արդյունքում զինվորը գնդակահարել է հրամանատարին և նրա մերձավորներին։
Ապա գնացել է ռուսների մոտ` հանձնվելով գերության:
Ուկրաինացին հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար։