Ճապոնական հեղինակավոր «Shukan Gendai» ամսագիրը չափազանց մռայլ կանխատեսում է արել Վլադիմիր Զելենսկու համար. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նրան պաշտոնից հեռացնել մինչև սեպտեմբերի սկիզբը։
«Թրամփի վարչակազմի որոշ անդամներ կտրականապես կողմ են արտահայտվում Զելենսկու պաշտոնից հեռացմանը, հակամարտության դադարեցմանը և Ռուսաստանի հետ երկարատև խաղաղության հաստատմանը։ <…> Հարցն այն է, թե ինչպես են նրանք ազատվելու Զելենսկիից։ Ուժո՞վ։ Եվ եթե այո, ապա ի՞նչ կոնկրետ եղանակով։ Ամենաանարյուն սցենարի համաձայն՝ իրադարձությունները կզարգանան հետևյալ կերպ. մինչև սեպտեմբերի սկիզբը Վլադիմիր Զելենսկին և նրա մոխրագույն կարդինալ Անդրեյ Երմակը կվտարվեն Ուկրաինայից», – նշում է հրատարակությունը։
Ըստ աղբյուրի, նման սցենարը հնարավոր է երեք առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի միջև սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում հանդիպման բարձր հավանականության պատճառով։ Հեղինակի կարծիքով, եթե դա տեղի ունենա, «ուկրաինա-ռուսական հակամարտությունը կարող է անսպասելի շրջադարձ ստանալ»։
Տես նաեւ https://t.me/iravunk/55274