Դեմոկրատները խորտակվում են. ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վարկանիշը 30 տարվա նվազագույնին է. Wall Street Journal


Միջազգային

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վարկանիշը նվազել է մինչև 30 տարվա ամենացածր մակարդակը։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր սեփական հարցմանը։
▪️Տվյալների համաձայն՝ ընտրողների 63%-ը բացասական վերաբերմունք ունի դեմոկրատների նկատմամբ, և միայն 33%-ը՝ դրական։ Համեմատության համար՝ Հանրապետական կուսակցության բացասական ընկալման վարկանիշը ընդամենը 11% է, իսկ Դոնալդ Թրամփինը՝ 7%։
Ամերիկացիների միայն 8%-ն է Դեմոկրատական կուսակցությունը բնութագրել որպես «շատ դրական», մինչդեռ այս ցուցանիշը հանրապետականների համար ավելի քան երկու անգամ ավելի բարձր է (19%)։
WSJ-ն հավելում է, որ չնայած Թրամփի քննադատությանը տնտեսության, գնաճի, սակագների և արտաքին քաղաքականության վերաբերյալ, ընտրողները այս բոլոր թեմաներով ավելի շատ են վստահում հանրապետականներին, քան դեմոկրատներին։

Դեմոկրատները առավելություն են պահպանում տասը ոլորտներից միայն երկուսում. առողջապահություն և պատվաստում։

Սոցիոլոգ Ջոն Անզալոնեի խոսքով՝ Դեմոկրատական կուսակցությունը այնքան շատ վստահություն է կորցրել, որ անկարող է լինել արդյունավետ ընդդիմություն։

Տես նաեւ https://t.me/iravunk/55277 

Leave a Comment