Երբ ուզում ես կեսժամյա հաճախականությամբ աղոթք ու սաղմոս գրես ու յուղած պահես անուղեղ հետևորդներիդ ուղեղատեղը, բայց այդ ամբողջ ընթացքում մտքումդ Ստոկհոլմից ստացված չափալախն ա ու քացին՝ ուղեղդ շիկանում ա, կախում, ու աղոթքդ ստացվում ա այսպես՝
զՀԷՑ մեր հանապազորդ տուր մեզ այսօր․․․
Հրապարակելուց առաջ մի անգամ էլ ես կարդում, տեսնում ես, որ հացն ու հէցը լղոզվել են իրար՝ հասկանում ես, որ Ալլահը արդեն երես է թեքել քեզանից, կատաղում ես, դեղերի շշերը շպրտում-լղում ես պատին, հետո աչքդ ընկնում ա ճորտերի կոճակներով վահանակին, ցասումով սեղմում ես այն կոճակը, որի վրա գրված ա ,,Ռոմանոս,, ու Ռոմանոսին ուղարկում ես․․․ արաղի։