Թայլանդի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Ֆու Մա Կուա լեռնագագաթի նկատմամբ, որը վիճելի տարածք է Կամբոջայի հետ սահմանին։
Այս մասին հաղորդում է թայլանդական The Nation հրատարակությանը։
Նշվում է, որ թայլանդական ստորաբաժանումները 300 մետր առաջ են շարժվել Կամբոջայի պաշտպանական գծից և մոտեցել Տա Տհավ գյուղին։
Թայլանդի թագավորական բանակը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կամբոջական զորքերի կողմից տարածքը վերադարձնելու վերջին փորձը տեղի է ունեցել կեսգիշերին, սակայն այն հետ է մղվել։ Չնայած շարունակվող հարձակումներին, թաիլանդական ուժերը պահպանել են իրենց դիրքերը։
Առավոտյան բանակը հայտնել է, որ Ֆու Մա Կուայում իրավիճակը լիովին կայունացել է։ Թայլանդցի զինվորները բարձրացրել են ազգային դրոշը։
«Մենք թույլ չենք տա որևէ մեկին ներխուժել մեր տարածք», – ասվում է հայտարարության մեջ։