ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ հունգարական «Դյոր» (ETO FC) ակումբի նկատմամբ։
Հանդիպումից հետո «Դյորի» ֆուտբոլիստ Միլան Վիտալիսը մեկնաբանել է խաղը՝ նշելով, որ թիմը կարող է շրջել դիմակայության ընթացքը պատասխան խաղում, եթե վերացնի պաշտպանական սխալները և ավելի ճշգրիտ ու ագրեսիվ խաղ ցուցադրի հարձակման գոտում։
«Մեկ գոլի տարբերությամբ ենք հետ մնում։ Եթե հաջորդ շաբաթ պահպանենք գնդակին տիրապետման մեր առավելությունը և ավելի ճշգրիտ ու ագրեսիվ լինենք հարձակման գոտում, վստահ եմ՝ մեր դաշտում կկարողանանք շրջել դիմակայությունը», — Վիտալիսի խոսքն է մեջբերում Հունգարական M4 Sport-ը։