ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց հունգարական «Դյորին»։
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է հայկական թիմի հաղթանակը։
«Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն է տալիս, բայց դեռ ունենք երկրորդ խաղակես՝ իրենց մոտ, և պետք է լուրջ պատրաստվենք»,- նշել է հայ մասնագետը։
Մանրամասն՝ տեսանյութում