
ՌԴ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին։
Այս մասին հայտնել է արտակարգ ծառայությունը:
Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության և օդանավի շահագործման կանոնների խախտում, որի հետևանքով զոհվել է երեքից ավելի մարդ), հայտնում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովը «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել էր, որ անհետացած ինքնաթիռում եղել են 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, և անձնակազմի 6 անդամ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ