Կամբոջայի վարչապետը մտադիիր է պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք մտցնել

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն այս ամիս հայտարարել է, որ Կամբոջան հաջորդ տարի կսկսի քաղաքացիական բնակչության զորակոչը՝ գործի դնելով վաղուց ընդունված պարտադիր զորակոչի մասին օրենքը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նա այս որոշման պատճառ է նշել Թաիլանդի հետ հարաբերություններում աճող լարվածությունը։ Կամբոջայի զորակոչի մասին օրենքն ընդունվել է 2006 թվականին, բայց երբեք չի կիրառվել։
Հուն Մանեն առաջարկել է, որ զորակոչիկները ծառայեն երկու տարի և պահանջել, որ 18-30 տարեկան քաղաքացիները բանակ զորակոչվեն։
Ներկայում Կաբոջայի բանակում 200 հազար զինվորական է ծառայում։

Leave a Comment