
AFP, Associated Press (AP), Reuters և BBC լրատվական գործակալությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իսրայելի իշխանություններին թույլ տալ սովից տառապող լրագրողներին լքել Գազայի հատվածը: Հայտարարության տեքստը տրամադրել է Associated Press-ը:
«Մենք կրկին կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին թույլ տալ լրագրողներին դուրս գալ Գազայի հատված: Կարևոր է, որ մարդկանց համար բավարար սննդի հասանելիություն ապահովվի», — ասվում է հայտարարության մեջ:
Խոսքը Գազայում մնացած վերջին լրագրողների մասին է, ովքեր, ինչպես ասվում է հայտարարության մեջ, «մի քանի ամիս շարունակ կապող օղակ են եղել Գազայում տեղի ունեցողի և արտաքին աշխարհի միջև» և այժմ «դժվարություններ են ունենում իրենց համար սնունդ գտնելու հարցում»:
2025 թվականի մարտի 2-ից միջազգային մարդասիրական օգնություն չի մտել Գազայի հատված, և Իսրայելի որոշմամբ բոլոր անցակետերը փակ են մնում: Մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարեց Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որի նպատակը անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ–ի վերջնական պարտությունն է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունից հետո բանակը նախատեսում է Գազայի ամբողջ տարածքում վերահսկողություն հաստատել ։