UFC-ի նախագահ Դանա Ուայթը ներկայացրել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
UFC 320-ում հոկտեմբերի 4-ին կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։
Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային կարգի նախկին չեմպիոն Իրժի Պրոխազկան՝ ամերիկացի Խալիլ Ռաունթրիի հետ։
UFC 321-ում էլ հոկտեմբերի 25-ին կմրցեն ծանր քաշային կարգի գործող չեմպիոն Թոմ Ասպինալն ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիրիլ Գանը: Այս մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը: