ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան։ Նրան աշխատանքային երկօրյա այցի ընթացքում ունեկցում են կինը՝ Աննա Հակոբյանը եւ դուստրը։ Աննա Հակոբյանն արդեն լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում ու գրել. «Վարչապետին ուղեկցում ենք ՌԴ Ալթայի հանրապետություն աշխատանքային այցին»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: