Այրված, բայց անկոտրում. աղջիկը ոգեշնչել է համացանցի օգտատերերին

2000 թվականին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով երիտասարդ աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել, ինչի արդյունքում նրա դեմքը ամբողջությամբ վնասվել է։ Սակայն տարիներ անց նա սկսել է դիմահարդարման միջոցով քողարկել այրվածքի հետքերը՝ ցուցադրելով իր ուժն ու կամքը։

Նրա տեսանյութերը, որտեղ նա վերականգնում է աչքերն ու հոնքերը, հուզել են համացանցի օգտատերերին։ Շատերը մեկնաբանություններում նրան անվանել են «ուժի և վստահության օրինակ»՝ ընդգծելով, որ նրա անկոտրում ոգին ոգեշնչում է հազարավոր մարդկանց։

Leave a Comment