Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. հայտնի է՝ ինչ են քննարկել կողմերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել Թուրքիայում, ավարտվել է: Այն տևել է մոտ 40 րոպե: Այս մասին հայտնել TASS-ը:

Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում։ Եվս մեկ փոխանակում՝ 250-ը 250-ի դիմաց ձևաչափով, այս պահին ավարտին է հասցվում Բելառուսում։

Մոսկվան Կիևին առաջարկել է նաև փոխանցել զոհված ուկրաինացի զինվորականների ևս երեք հազար մարմին։ Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի համաձայնությանը։

Մեդինսկին նաև հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է քննարկել կարճ՝ 24, 48 ժամանոց կարճ հրադադարների հարցը, որոնց նպատակը մարտի դաշտից զոհերի մարմինների և վիրավորների տեղափոխումն է։

Ռուսական պատվիրակության ղեկավարը նաև հայտարարել է, որ կողմերը քննարկել են ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների վերադարձի հարցը։

Leave a Comment