«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Կառավարամետ «Türkiye» թերթը, հղում անելով իսպանական 2 լրատվական կայքերի, հայտնում է, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է Սյունիքով անցնող ճանապարհը (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք») հանձնել ամերիկյան ընկերությանը։
Ըստ հոդվածի՝ նախատեսվում է, որ ճանապարհը կունենա 42 կիլոմետր երկարություն և կկոչվի «Թրամփի կամուրջ»։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ճանապարհի շահագործումը կփոխանցվի մոտավորապես 1000 անձնակազմ ունեցող մասնավոր ամերիկյան ռազմական ընկերությանը։ Ընկերությունը նաև կունենա զենք կիրառելու իրավունք։ Սակայն այդ ուժերը կլինեն ոչ թե պաշտոնական ամերիկյան զինվորականները, այլ մասնավոր ռազմական ընկերությունների անդամներ։
«Türkiye»-ն պնդում է, որ Հայաստանը կստանա ճանապարհից ստացված եկամտի միայն 30%-ը։ Մնացած 70%-ի բաշխումը չի հրապարակվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: