«Ռոքի աստվածների լեգենդ». Էլթոն Ջոնը՝ Օզզի Օսբորնին • Tribune.am

Բրիտանացի երգիչ-երգահան, դաշնակահար Էլթոն Ջոնը ցավակցել է հանրահայտ երաժիշտ Օզզի Օսբորնի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով «ռոքի աստվածների լեգենդ»։ Նա այս մասին գրել է «Ինստագրամ»-ի էջում։

Էլթոն Ջոնն Օսբորնին անվանել է մտերիմ ընկեր և « իսկական լեգենդ, ռահվիրա, ով իր տեղը քանդակեց ռոքի աստվածների պանթեոնում»։

Նրա խոսքով՝ Օսբորնը նաև շատ ուրախ մարդ էր։

«Ես շատ կկարոտեմ նրան։ Իմ ցավակցություններն ու սերը Շերոնին և նրա ընտանիքին», – գրել է երաժիշտը։

Ջոնը գրառմանը կից հրապարակել էր իր և Օսբորնի լուսանկար, որտեղ նրանք կոստյումներով և փողկապներով են՝ դեմքերին ուրախ արտահայտություններով։

Օզզի Օսբորնը մահացելէ  հուլիսի 22-ին 76 տարեկանում։ Դա տեղի է ունեցել Բիրմինգհեմում նրա հրաժեշտի համերգից երեք շաբաթ անց։ Ախտորոշված Պարկինսոնի հիվանդության պատճառով «մթի արքայազնը» չէր կարողանում քայլել և ամբողջ համերգն անցկացրել էր սև գահին նստած։

Leave a Comment