Տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենախոցելի պետական ծառայողների շարքում դպրոցների տնօրեններն են: Նրանք խոցելի են ոչ թե սոցիալապես (նյութական առումով քիչ թե շատ ապահովված են), այլ իրենց աշխատանքի առումով: Մարզպետը կամ քաղաքապետը կարող են ցանկացած պահի նրանց հեշտությամբ հանել գործից եւ ավելի լոյալ մարդու նշանակել. «հանձնաժողով», «ընտրություններ»՝ այդ ամենը ձեւականություններ են: Դպրոցների տնօրեններն,