Պատրաստ ենք ավելի շատ հшրվածներ հասցնել Իրшնի միջпւկային օբյեկտներին. Թրшմփ

Դիտում ՝ 25 485

Ամերիկյան զինվորականներն անհրաժեշտության դեպքում կհարվածեն Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական միջուկային օբյեկտների մասին. «Վնասները շատ լուրջ են, դրանք ոչնչացված են»։ Իհարկե, դրանք ոչնչացված են, ինչպես ասացի, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», — գրել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցը։

Հավելենք՝ Իրանի ԱԳՆ  նախարարը խոստովանել է, որ ԱՄՆ հարվածները «լուրջ և ծանր ավերածություններ» են առաջացրել, բայց չի խոսել միջուկային ծրագրի ոչնչացման մասին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment