ՊԵԿ-ից հայտնել են, որ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։
2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։
Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% է, ՍԱԿԱՅՆ եթե հարկային տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, գերազանցող մասի համար ևս 10% հավելյալ եկամտային հարկ է հաշվարկվում։
Գործընթացի մանրամասներին անդրադարձել է ՊԵԿ ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Իրինա Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: