Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2.35 կետով, դոլարն ու ռուբլին աննշան փոփոխություն են կրել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը  ՀՀ  արժութային շուկայում ձևավորվել է 2025 թ.-ի հուլիսի 22-ի դրությամբ, հուլիսի 21-ի արդյունքների համեմատ աճել է 0.14 կետով և կազմել 383.97 դրամ։

 Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 կետով՝ հասնելով 449.32 դրամի, իսկ ռուբլին նվազել է 0.0014 կետով՝ հասնելով 4.9013 դրամի, հայտնում է Կենտրոնական բանկի կայքը։

  22.07.2025 21.07.2025
ԱՄՆ դոլար- Դրամ 383.97 383.83
Եվրո- Դրամ 449.32 446.97
Ռուբլի- Դրամ 4.9013 4.9027

Leave a Comment