Iravunk.com | Փաշինյանը Ռուսաստան է մեկնում


Հասարակություն

24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։


Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին նույնպես արձակուրդում է, չի պատասխանել հեռախոսազանգերին։

Leave a Comment