Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրել են հուշագիր


Միջազգային

Բաքուն և Անկարան ստորագրել են «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր», հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։


Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի կողմից Ստամբուլում՝ «IDEF 2025» 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։


«Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու եղբայրական երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։ Ընդգծվել է, որ ռազմավարական համագործակցության ամրապնդման տեսանկյունից IDEF 2025 ցուցահանդեսը առանձնահատուկ նշանակություն ունի», – նշել են նախարարությունում։

Leave a Comment