Վարձակալության հանձնած անշարժ գույքի մասին հայտարարությունը նշված ժամկետում պետք է ներկայացնել հարկային մարմին. ՊԵԿ

Դիտում ՝ 21 008

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Հարգելի´ քաղաքացի, եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։

2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։

Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% է, ՍԱԿԱՅՆ եթե հարկային տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, գերազանցող մասի համար ևս 10% հավելյալ եկամտային հարկ է հաշվարկվում»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment