Ինչպես պահել բանանը, որպեսզի չսևանա. կիրառեք այս պարզ հնարքները

Որպեսզի բանանն ավելի երկար պահպանի իր համն ու սննդային հատկությունները, պետք է հետևել այս կանոններին


ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/. Բանանը ամենահայտնի և առողջարար մրգերից է, բայց, որպեսզի ավելի երկար պահպանի իր համն ու սննդային հատկությունները, այն պետք է ճիշտ պահել։ Բանանը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են՝ կալիումը, վիտամին C և B6-ը, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար, գրում է championat.com-ը։


Օպտիմալ ջերմաստիճան բանանը պահելու համար


Բանանի պահպանման իդեալական ջերմաստիճանը +12-ից մինչև +14 աստիճան է: Եթե ջերմաստիճանը ​​սառը լինի, միրգը կդադարի հասունանալ, կեղևը՝ կսևանա։ Եթե ​​ավելի տաք լինի, ապա բանանն ավելի արագ կհասունանա, այդ իսկ պատճառով տաք խոհանոցը լավագույն տեղը չէ մրգեր պահելու համար։ Իդեալական տարբերակը կլինի մութ սենյակը՝ առանց ուղիղ արևի լույսի:


Ինչպե՞ս խուսափել բանանի գերհասունացումից


Բանանի գերհասունացումից խուսափելու համար պետք է դրանք մեկուսացնել այլ մրգերից, քանի որ դրանցից շատերն արտադրում են էթիլեն գազ, որն արագացնում է հասունացման գործընթացը։ Սա վերաբերում է խնձորին, տանձին և ավոկադոյին։


Բանանն օդի լավ շրջանառության կարիք ունի, ուստի գնումներ կատարելուց հետո անհրաժեշտ է այն հանել տոպրակից: Չի կարելի բանանը պահել փակ տարայում։


Բանանի պահպանման մեթոդներ


Եթե​​ բանանը կանաչ եք գնել, կարող եք այն պահել սենյակային ջերմաստիճանում: Այսպես այն ավելի արագ կհասունանան։

Leave a Comment