Ֆիդանն ու Արաղչին քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները – Live News

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, փոխանցում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Գազայում հումանիտար վիճակը և Սիրիայում տիրող վերջին զարգացումները։

Արտգործնախարարները վերոնշյալ հարցերից զատ քննարկել են նաև հուլիսի 25-ին Ստամբուլում կայանալիք միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք, որ Իրանը և եվրաեռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնության են եկել միջուկային բանակցությունները սկսելու շուրջ։ Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում և կանցկացվի արտգործնախարարների տեղակալների մակարդակով։

Leave a Comment