«Մարդիկ չեն ուզում իրենց երեխեն գնա բանակ, որովհետեվ տեսել են արդեն շատ բան։ Ասում են՝ ինչի՞ց ես ամենաշատը վախենում, ասում են աչքիս տեսածից եմ վախենում․ հիմա մարդիկ վախեցած են, որ էդքան զոհեր տվեցինք, և ոչ մեկ բանի տեղ չի դնում, որ էդ մարդը զոհվեց»,- ասում է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի բնակիչ Գևորգ Միքայելյանը՝ նշելով, թե ինչու հիմա ծնողները չեն ուզում որ իրենց երեխաները գնան բանակ։
Գևորգ պապը խոսում է այլ թեմաներից ևս, նշում, որ Սարդարապատը եթե չլիներ, հայ ժողովուրդը հիմա այլևս չէր լինի․։ «Չեն ուզում հիշել, որ մենք հերոսներ ենք ունեցել, Արցախ ենք պահպանել,Սյունիք ենք պահպանել,իսկ հիմա Սյունիքն ու Արցախը տանում են թուրքի ոտքի տակ»,- ասում է նա։
Marz News-ի հետ Քաղսիի երկարամյա բնակչի զրույցը՝ տեսանյութում։