Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո իսպանացի եզրային պաշտպան Լուկաս Վասկեսը շարունակում է նոր ակումբ փնտրել։
Լրագրող Էկրեմ Քոնուրի հաղորդմամբ՝ իտալական «Միլանը» և «Յուվենտուսը», ինչպես նաև թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրված են Վասկեսի ծառայություններով։ 34-ամյա ֆուտբոլիստը ներկայում քննարկում է իր տարբերակները ընտանիքի հետ։
Վասկեսը դարձավ ազատ գործակալ հուլիսի կեսերին, երբ լրացավ նրա պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ։ Նա «Ռեալում» անցկացրել է 10 տարի։
Անցած մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։