Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

Դիտում ՝ 21 003

Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Սա ոչ միայն քաղցրավենիք է, այլև իսկական խոհարարական գլուխգործոց, որը համատեղում է արաբական խոհանոցի ավանդույթներն ու ժամանակակից արտադրական տեխնոլոգիաները: Այս եզակի արտադրանքը նվաճել է աշխարհի գուրմանների սրտերը՝ շնորհիվ իր յուրահատուկ համի և բաղադրիչների հաջող համադրության: Եկեք պարզենք, թե ինչից է պատրաստվում Դուբայի շոկոլադը և ինչու է այն այդքան տարածված դարձել:

Ի՞նչ է Դուբայի շոկոլադը

Դա սև կամ կաթնային շոկոլադի մեծ սալիկ է՝ անսովոր խրթխրթան միջուկով, որը բաղկացած է տապակած կատաիֆի խմորից, պիստակի մածուկից։

Դուբայի շոկոլադե միջուկի գլխավոր առանձնահատկությունը կատաիֆի խմորն է։ Այն ավանդական արևելյան քաղցրավենիք է՝ պատրաստված ալյուրի և օսլայի նուրբ թելերից։ Խմորի երկրորդ անվանումը հրեշտակի մազ է։

Դուբայի շոկոլադը հայտնի է դարձել որակյալ բաղադրիչների, արևելյան համերի և նրբագեղ դիզայնի յուրահատուկ համադրության շնորհիվ: Պատրաստման մեջ օգտագործվում են հազվագյուտ համեմունքներ, ընկույզներ և չոր մրգեր: Դեսերտը, որպես կանոն, զարդարվում է ձեռքով, ինչն այն դարձնում է իսկական արվեստի գործ: Այս արևելյան քաղցրավենիքը դարձել է կարգավիճակի և հեղինակության խորհրդանիշ:

Ինչո՞ւ է Դուբայի շոկոլադը դարձել այդքան տարածված։ Այստեղ մեծ դեր է խաղում մարքեթինգը։ Ահա դրա ժողովրդականության մի քանի պատճառներ.

— վիրուսային տեսանյութերը սոցիալական ցանցերում,
— աղանդերի անսովոր համը,
— հետաքրքրաշարժ բարձր գինը,
— ձեռքի աշխատանքը,
— տեսողական գրավչությունը:

Դասական Դուբայի շոկոլադ պիստակի մածուկով

Դուբայի շոկոլադ պատրաստելու համար անհրաժեշտ է գնել որակյալ բաղադրիչներ՝ լավ պիստակի մածուկ՝ առանց հավելանյութերի, համեմունքների, ներկանյութերի և կապակցանյութերի: Եթե խանութում դժվար է գտնել այն, պիստակը կարող եք ինքներդ մանրացնել բլենդերի մեջ, բայց դա աշխատատար և ժամանակատար գործընթաց է:

Բացի այդ, ձեզ անհրաժեշտ կլինեն հատուկ սարքավորումներ՝ շոկոլադե սալիկի համար նախատեսված պլաստիկե կամ սիլիկոնե կաղապար, ինչպես նաև սիլիկոնե թիակ (ալյումինեն չի աշխատի, քանի որ կօքսիդանա):

Ինչո՞ւ է Դուբայի շոկոլադը դարձել այդքան հանրահայտ։ Այստեղ Մմեծ դեր է խաղումարքեթինգը  ։ Ահա դրա ժողովրդականության մի քանի պատճառներ.

Բաղադրիչները․

• 200 գրամ որակյալ շոկոլադ (կաթնային կամ սև՝ ըստ ձեր ճաշակի),
• 50 գրամ կատայիֆի խմոր․ կարելի է գնել շուկաներում կամ որոշ սուպերմարկետներում,
• 50 գրամ պիստակի մածուկ,
• 25 գրամ թահինիի մածուկ (հայտնի է նաև որպես քունջութի մածուկ),
• 45 գրամ կարագ,
• աղ (ըստ ճաշակի)։

Պատրաստման եղանակը.

1. Կատաիֆիի խմորը պետք է մանր կտրատել շերտերով՝ բարակ վերմիշելի նման և տապակել կարագի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը։

2. Դեռևս տաք վիճակում խմորը խառնեք պիստակի և քնջութի մածուկի (թահինի) հետ. ցանկության դեպքում ավելացրեք մի պտղունց աղ և վանիլի էքստրակտ: Լավ խառնեք միջուկը, բայց խմորը մի՛ վերածեք խյուսի. այն պետք է խրթխրթան լինի: Միջուկը ամբողջությամբ սառեցրեք:

Ամբողջական նյութը՝

https://ladynews.am/arm/news/9838/dubayi-shokolad-zhoghovrdakanutyan-partsharnery-ev-baghadratomsy/

Leave a Comment